Վերջին տարիներին բնակարանների և այլ տարածքների ջեռուցման համար մեծ կիրառություն են ձեռք բերել տաք հատակ համակարգերը: Ջեռուցման այս տիպը շատ հարմար է և էներգախնայող: Մարտկոցային ջեռուցման ժամանակ սենյակի օդը տաքանում է վերևից, ապա աստիճանաբար իջնում ցած, որը էներգիայի զուր կորուստ է, իսկ տաք հատակ համակարգերով ջեռուցման դեպքում բնակարանը տաքանում է ներքևից, և տաք է լինում բնակարանի այն հատվածը, որը անհրաժեշտ է:
NewPlast ընկերությունը առաջարկում է ճնշումային խողովակներ ջերմակայուն պոլիէթիլենից (PERT) տաք հատակ համակարգերի համար: Այս խողովակները պատված են հատուկ պաշտպանիչ շերտով (EVOH), որը կանխում է թթվածնի ներթափանցումը խողովակ:
Հաճախ տաք հատակ համակարգերի համար օգտագործում են մետաղապլաստե խողովակներ: Թյուր կարծիք կա, որ դրանք ավելի որակյալ են ու կայուն, քան PERT-EVOH խողովակները: Սակայն իրականում շատ ավելի ճիշտ ու նպատակահարմար է տաք հատակ համակարգերում օգտագործել PERT-EVOH խողովակներ: Նշենք մի քանի պատճառ.
- Այս խողովակներն ունեն ավելի բարձր ջերմատվության գործակից, քան մետաղապլաստե խողովակները, հետևաբար այս խողովակների կիրառման դեպքում խնայում ենք էներգիա, ինչը այսօր շատ կարևոր է:
- Մետաղապլաստե խողովակների մոնտաժման ժամանակ փոքր անզգուշությունը կարող է բերել ալյումինե շերտի վնասման, որն էլ հետագայում կդառնա ջրի արտահոսքի պատճառ:
- PERT-EVOH խողովակները միանում են ինչպես մեխանիկական միացումներով, այնպես էլ եռակցումով: Սակայն, ինչպես գիտենք, շատ ավելի հուսալի ու երկարակյաց են եռակցման միջոցով կատարված միացումները: Տաք հատակի համար օգտագործվող մետաղապլաստե խողովակները չեն եռակցվում:
- Եվ վերջապես, PERT-EVOH խողովակներն ավելի մատչելի են, քան մետաղապլաստ խողովակները:
Աղյուսակում ներկայացված է NewPlast ընկերության PERT-EVOH խողովակների տեխնիկական բնութագիրը.
Ցուցանիշի անվանումը
|
PERT-EVOH
|
Աշխատանքային ջերմաստիճանը
|
20-95°С
|
Ծայրահեղ բարձր, վտանգավոր ջերմաստիճան (ոչ ավել, քան 1 ժամ)
|
115°С
|
Աշխատանքային ճնշումը 90°С
|
6 մթն.
|
Աշխատանքային ճնշումը 20°С
|
12.5 մթն.
|
Ջերմային գծային ընթարձակման գործակից
|
1.95x10-4 K-1
|
Խողովակի երկարության փոփոխությունը 120°С, 60 րոպե
|
1.45%
|
Ողորկության գործակիցը
|
0.004
|
Ջերմատվության գործակից
|
0.43 Վտ/մ.Կ
|
Օգտագործման ժամկետը, կիրառման կանոնների պահպանման դեպքում
|
50 տարի
|